Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ո՞րն է կառավարության մեղքը

Ո՞րն է կառավարության մեղքը
10.04.2013 | 18:03

«Դուք մեղքի զգացողություն չունե՞ք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանին դիմեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և թվեց երկրում առակա սոցիալ-տնտեսական խնդիրները, աղքատության մակարդակը: «Շնորհակալություն այն մեծահոգության համար, որ Դուք մտածում եք, թե ինչ տրամադրության մեջ ենք, ինչի համար ենք տառապում, ինչ մեղք ենք գործում: Նաև պիտի խնդրեմ Ձեզ, որ Ձեր քաղաքական կեցվածքում այդ նրբերանգները պահպանվի, որ չտարածվի չարություն մեր երկրում: Իկարկե, բազմաթիվ սխալներ եղել են այս տարիների ընթացքում: Չի սխալվում այն մարդը, որը ոչինչ չի անում»,-ասաց կառավարության երեկվա հրաժարականից հետո այսօր վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով պատգամավորների հարցերին պատասխանող Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ համարձակություն է պետք` սեփական մեղքերը տեսնելու համար:
Շարունակելով «քլնգելու» թեման` Փոստանջյանը նշեց, որ հինգ տարի շարունակ հայ ժողովուրդը ձախողել է, ինչի հետ Տիգրան Սարգսյանը համամիտ չէր. «Մենք արել ենք` ինչ կարողացել ենք, որպեսզի Հայաստանում մեղմենք բացասական երևույթները: Հիմնական թերացումներից մեկն էլ այն է, որ ձեզ հետ չենք եկել համաձայնության այն հարցի շուրջ, թե որոնք են այդ խնդիրների բուն պատճառները: Մեր լրջագույն բացթողումն է, որ չենք կարողացել ձեզ համոզել, որ մեր ախտորոշումներն իրականությանը շատ ավելի մոտ են, քան ձերը: Բայց մեր ժողովուրդը տվել է ճիշտ գնահատականը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ